Ամենահամեղ տապակած բդիկները, որը երբևէ կպատրաստեք։ Հավի բդիկները՝ բանջարեղենով

Բաղադրիչներ

7 հավի բդիկ

2 ճ/գ տոմատի մածուկ

3 ճ/գ ձիթայուղ

աղ, սև պղպեղ, քրքում, ուրց

200 մլ եռման ջուր

3 կարտոֆիլ

2 գազար

1 գլուխ կարմիր սոխ

1 պղպեղ

5 ատամիկ սխտոր

Պատրաստման եղանակը

Խոր տարայի մեջ տոմատի մածուկ, ձիթայուղ լցնել, ավելացնել աղ, սև պղպեղ, քրքում, ուրց, լավ խառնել, ավելացնել 50 մլ եռման ջուր, խառնել, բդիկներն ընկղմել ստացված սոուսի մեջ և թողնել 1 ժամ

Կարտոֆիլը, սոխը, գազարը, պղպեղը կիսալուսնաձև կտրատել, ավելացնել 5 ատամիկ սխտոր, շարել բդիկները

Բդիկների մնացած սոուսին ավելացնել 150 մլ եռման ջուր, աղ, ավելացնել ընդհանուր ուտեստին, ծածկել փայլաթիթեղով և դնել 180°С տաքացրած ջեռոցում 50 րոպե

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում