Բաղադրիչներ
500 գ խաշած կարտոֆիլ
30 գ կարագ
100 մլ տաք կաթ
1 գլուխ սոխ
300 գ մարինացված սունկ + 20 գ կարագ
աղ
սև պղպեղ
սխտորի փոշի
500 գ աղացած միս
2 ատամիկ սխտոր
1 ճ/գ թթվասեր
0,5 ճ/գ մանանեխ
6 ձու + 4 ճ/գ կաթ
1 ձվի դեղնուց
1 ճ/գ թթվասեր
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը ճզմել, ավելացնել աղ, կարագ, կաթ և լավ խառնել
Սոխը և սունկը մանր կտրատել, տապակել 4-5 րոպե, ապա ավելացնել աղ, սև պղպեղ, սխտորի փոշի, կարագ, թողնել ևս 1 րոպե և վերցնել կրակից
Աղացած մսին ավելացնել աղ, սև պղպեղ, ճզմած սխտոր, թթվասեր, մանանեխ և լավ խառնել
6 ձվին ավելացնել կաթ, աղ, սև պղպեղ և լավ խառնել։ Նրբաբլիթների պես տապակել
Յուրաքանչյուր լիստի վրա միս դնել, տարածել
Ավելացնել կարտոֆիլի պյուրեն, ապա սնկով տապակը և ռուլետի պես փաթաթել
Թթվասերին ավելացնել ձվի դեղնուց, մի պտղունց աղ և լցնել ռուլետների վրա։ Դնել 180°С տաքացրած ջեռոցում 30-35 րոպե
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ