Բանջարեղենային տապակի ամենահամեղ և ճիշտ բաղադրատոմսը, որի պատրաստումը ընդամենը րոպեներ կխլի ձեզանից

Բաղադրիչներ

2 թ/գ եգիպտացորենի օսլա

2 ճ/գ շաքարավազ

5 գ կոճապղպեղ

2 ատամիկ սխտոր

1/3 թ/գ կարմիր կծու պղպեղ

70 մլ սոյայի սոուս

200 գ գազար

500 գ բրոկկոլի

100 գ սունկ

300 գ գունավոր պղպեղ

Պատրաստման եղանակը

Գազարը շրջանաձև կտրատել, 2 րոպե տապակել ուժեղ կրակի վրա, ավելացնել բրոկկոլի, թողնել ևս 5 րոպե

Ավելացնել սունկ, թողնել 2 րոպե, ավելացնել գունավոր պղպեղ, 3 րոպե թողնել միջին ջերմության վրա

Եգիպտացորենի օսլան, շաքարավազը խառնել իրար, ավելացնել մանրացրած կոճապղպեղ, սխտոր, կարմիր կծու պղպեղ, սոյայի սոուս, լավ խառնել և ավելացնել տապակին՝ թողնելով 1 րոպե թույլ կրակի վրա

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում