Բաղադրիչներ
500 գ բրոկկոլի
400 գ կարտոֆիլ
1 գլուխ սոխ
2-3 ատամիկ սխտոր
45 գ կարագ
սև և կարմիր պղպեղներ
1 թ/գ ուրց
½ թ/գ աղ
Պատրաստման եղանակը
Սոխը խորանարդաձև կտրատել, 3 րոպե տապակել, ավելացնել խորանարդաձև կտրատած կարտոֆիլ, ծածկել կափարիչն ու թողնել ևս 3-4 րոպե
Ավելացնել մանրացրած սխտոր, բրոկկոլի, աղ և անընդհատ խառնելով թողնել 1 րոպե
Ավելացնել կարագ, ծածկել կափարիչն ու թողնել 10-15 րոպե
Ավելացնել ուրց, սև պղպեղ և վերցնել կրակից
Բարի ախորժակ