Բաղադրություն
Խմոր
- 400 գ ալյուր,
- 250 գ կարագ,
- 150 գ շաքարավազ,
- 1/3 թեյի գդալ աղ,
- 2 թեյի գդալ փխրեցուցիչ,
- 3 հատ ձվի դեղնուց,
- 3 ճաշի գդալ թթվասեր,
- 3 բաժակ ընկույզ:
Բեզե
- 3 հատ ձվի սպիտակուց,
- 200 գ շաքարավազ:
Կրեմ
- 1 տուփ եփած խտացրած կաթ,
- 200 գ կարագ:
Պատրաստման եղանակը
Ալյուրը, շաքարավազը, փխրեցուցիչը և աղը խառնել, մաղով անցկացնել:
Ավելացնել կարագ և տրորել:
Ձվի դեղնուցը և սպիտակուցը տարանջատել: Դեղնուցը և թթվասերը ավելացնել ալյուրով զանգվածի մեջ, խառնել, իսկ հետո խմոր հունցել:
Խմորը դնել սառնարանում:
Բեզեն պատրաստելու համար առանձնացված սպիտակուցները և շաքարավազը լավ հարել: Պետք է ստացվի կայուն և փրփրուն զանգված և չպետք է հոսի:
Խմորը բաժանել 3 մասի և գրտնակել:
1-ին շերտը թխել նախապես տաքացված ջեռոցում (190 ջերմաստիճանում) 7-8 րոպե:
2-րդ և 3-րդ գրտնակված շերտերի վրա բեզե քսել, և դրանց վրա ընկույզ շաղ տալ ու նոր առանձին-առանձին թխել:
Բոլոր շերտերը թողնել, որ հովանան:
Կրեմը պատրաստելու համար հարել փափուկ կարագը 4-5 րոպե, հետո ավելացնել եփած խտացրած կաթը ու կարագի հետ հարել 3-4 րոպե՝ հարիչի միջին արագությամբ:
Շերտերը ծածկել կրեմով, իսկ առանց ընկուզի և բեզեյի շերտը դնել ամենավերևում, և դրա վրա նույնպես կրեմ քսել:
Տորթը 4 ժամ թողնել սառնարանում, որ կրեմը ներծծվի:
Մատուցելիս կողքերը հավասարեցնել և զարդարել քերված շոկոլադով կամ ըստ ցանկության:
Բարի ախորժակ