Բաղադրիչներ
600 գ աղացած միս
0,5 թ/գ աղ
1 թ/գ քաղցր պղպեղ
¼ թ/գ սև պղպեղ
2-3 ատամիկ սխտոր
400 գ կարտոֆիլ
2 գազար
3 գլուխ սոխ
100 գ պանիր
2 ճ/գ թթվասեր
2 ճ/գ մայոնեզ
Պատրաստման եղանակը
1 գլուխ սոխ կիսալուսնաձև կտրատել, 3 րոպե տապակել, ավելացնել քերած գազար, թողնել 4 րոպե և վերցնել կրակից
Կարտոֆիլն անցկացնել մանր քերիչով, հեռացնել ավելորդ հեղուկը, ավելացնել քերած պանիր, մի պտղունց աղ, սև պղպեղ, մայոնեզ, թթվասեր և լավ խառնել
1 գլուխ սոխն անցկացնել քերիչով, ավելացնել ճզմած սխտոր, աղացած միս, աղ, սև և կարմիր պղպեղներ և լավ խառնել
Ջեռոցի թավայի մեջ ձեթ քսել, լցնել կիսալուսնաձև կտրատած 1 գլուխ սոխ: Մսից փոքրիկ կոտլետներ ձևել և շարել թավայի մեջ։ Ավելացնել 2-ական թ/գ տապակած գազար
Ավելացնել քերած կարտոֆիլը և դնել 180°С տաքացրած ջեռոցում 35 րոպե
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ