Բաղադրիչներ
500-600 գ տավարի կամ ոչխարի միս
1 կգ կարտոֆիլ
1 գլուխ սոխ
2 գազար
2 պղպեղ
1 թ/գ տոմատի սոուս
2 աամիկ սխտոր
40-50 մլ ձեթ
աղ
սև պղպեղ, ուրց
2 դափնու տերև
1 լ ջուր
մաղադանոս
Պատրաստման եղանակը
Միսը 2 կողմից կարմրացնել, ավելացնել շրջանաձև կտրատած գազար, թողնել 4 րոպե
Ավելացնել խորանարդաձև կտրատած սոխ, թողնել 3-4 րոպե
Ավելացնել միջին մեծությամբ կտրատած կարտոֆիլ, տոմատի սոուս և թողնել 3 րոպե
Ավելացնել խորանարդաձև կտրատած պղպեղ, թողնել 1 րոպե, ավելացնել եռման ջուր: Թողնել եռա, հեռացնել առաջացած փրփուրը, ավելացնել դափնու տերև, ծածկել կափարիչն ու թողնել թույլ կրակին 20 րոպե
Ավելացնել աղ, սև պղպեղ, ուրց, ծածկել կափարիչն ու թողնել ևս 20 րոպե
Ավելացնել մանրացրած սխտոր, մաղադանոս, թողնել ևս 2 րոպե և վերցնել կրակից
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ