Բաղադրիչներ
5 խաշած ձու
3 կաղամար
2 դափնու տերև
3 ճ/գ մարինացված ոլոռ
աղ, սև պղպեղ
3 ճ/գ մայոնեզ
Սոխը մարինացնելու համար`
2 գլուխ սոխ
1 ճ/գ շաքարավազ
½ թ/գ աղ
2 ճ/գ խնձորի քացախ
100 մլ եռման ջուր
Պատրաստման եղանակը
Եռման ջրի մեջ 1/2 թ/գ աղ, 2 դափնու տերև և կաղամար լցնել: Թողնել 2-3 րոպե և հանել ջրից
Ձուն կիսալուսնաձև կտրատել, ավելացնել կիսալուսնաձև կտրատած կաղամարը
Սոխը մարինացնելու համար անհրաժեշտ է այն կիսալուսնաձև կտրատել, ավելացնել աղ, շաքարավազ, խնձորի քացախ, եռման ջուր, լավ խառնել, թողնել 20 րոպե, ապա ջրքամել և ավելացնել մյուս բաղադրիչներին
Ավելացնել մարինացված ոլոռ, աղ, սև պղպեղ, մայոնեզ և լավ խառնել
Կարող եք զարդարել կանաչ սոխով և մատուցել )))
Բարի ախորժակ