Իդեալական, հագեցնող, չափազանց ախորժելի: Հավի մսով և բանջարեղենով ռուլետ

Բաղադրիչներ

300 գ հավի կրծքամիս

1 վարունգ

1 պղպեղ

100 գ կորեական ձևով պատրաստած գազար

100 գ մարինացված եգիպտացորեն

հազար

3 շրջանաձև լավաշ

100 գ յոգուրտ կամ մայոնեզ

2 ատամիկ սխտոր

աղ, սև պղպեղ

սամիթ

1 գլուխ սոխ

1 ճ/գ շաքարավազ

1 ճ/գ քացախ

2 ճ/գ եռման ջուր

1 ձու

պաքսիմատ

Պատրաստման եղանակը

Սոխը կիսալուսնաձև կտրատել, ավելացնել շաքարավազ, եռման ջուր, քացախ, լավ խառնել, թողնել 25-30 րոպե և ջրքամել

Հավի կրծքամիսը երկարությամբ կիսել, համեմել աղով, սև պղպեղով, տապակել և երկարությամբ կտրատել

Յուրաքանչյուր լավաշի մեջ 1-2 հազար դնել: Յոգուրտին կամ մայոնեզին ավելացնել ճզմած սխտոր, մանրացրած սամիթ, լավ խառնել և 2-ական թ/գ քսել  հազարի վրա

Ավելացնել հավի կրծքամիսը, մարինացված սոխը

Ավելացնել կիսալուսնաձև կտրատած պղպեղ, երկարությամբ կտրատած վարունգ

Ավելացնել կորեական ձևով պատրաստած գազար, եգիպտացորեն, 3-4 թ/գ յոգուրտ կամ մայոնեզ

4 կողմից փաթաթել, թաթախել նախ ձվի, ապա պաքսիմատի մեջ և 2 կողմից 1-ական րոպե տապակել

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում