Իդեալական ընթրիք, որը կհագեցնի ողջ ընտանիքին: Հավի մսով և կարտոֆիլով ջեռեփուկ

Բաղադրիչներ

1 կգ կարտոֆիլ

1 գլուխ սոխ

300 գ հավի կրծքամիս

աղ

սև և կարմիր պղպեղ

2 լոլիկ

100 գ քերած պանիր

մայոնեզ

Պատրաստման եղանակը

Սոխը կիսալուսնաձև կտրատել, լցնել կաղապարի մեջ, ավելացնել աղ, սև պղպեղ, շրջանաձև կտրատած կարտոֆիլ, համեմել աղով, սև պղպեղով, ավելացնել ձեթ

Հավի կրծքամիսը բաժանել մեծ կտորների, ավելացնել աղ, սև և կարմիր պղպեղներ, ձեթ, լավ խառնել և ավելացնել ընդհանուր ուտեստին: Ծածկել փայլաթիթեղով և դնել 200°С տաքացրած ջեռոցում 40 րոպե

Լոլիկը խորանարդաձև կտրատել, ավելացնել քերած պանիր, մայոնեզ և լավ խառնել

Լցնել ուտեստի վրա և ևս 10 րոպե դնել ջեռոցում

Զարդարեք մանրացրած համեմով և մատուցեք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում