Ընդամենը 5 րոպե կպահանջվի, որպեսզի թեյը մատուցեք այս համեղ, փոքրիկ թխվածքաբլիթներով: Թխվածքաբլիթ «Մատնաչափիկ»

Բաղադրիչներ

150 գ փափուկ կարագ

150 գ շաքարի փոշի

վանիլին

աղ

2 ձու

150 գ ալյուր

Պատրաստման եղանակը

Փափուկ կարագին ավելացնել շաքարի փոշի, մի պտղունց վանիլին, աղ և լավ խառնել

Ավելացնել 2 ձու, հարել, ավելացնել ալյուր և լավ խառնել

Լցնել խոհանոցային պարկի մեջ, շրջանակներ ձևել ջեռոցի թավայի մեջ և դնել 190°С տաքացրած ջեռոցում 5-6 րոպե

Շաքարի փոշի ցանել և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում