Բաղադրությունը
Խմոր
- 500 գ ալյուր,
- 0.5 թեյի գդալ սոդա,
- 1/4 թեյի գդալ աղ,
- 200 գ կարագ,
- 200 գ թթվասեր (բարձր խտությամբ):
Միջուկ
- 170 գ ալյուր,
- 150 գ շաքարավազ,
- 50 գ կարագ:
Լրացուցիչ
- 1 հատ ձու,
- 50 գ ընկույզ կամ գետնանուշ:
Պատրաստման եղանակը
Ալյուրը խառնել սոդայի և աղի հետ և մաղել:
Ավելացնել փափուկ կարագ և ձեռքերով տրորել: Ցանկության դեպքում կարելի է շաքարավազ ավելացնել:
Զանգվածի մեջ ավելացնել թթվասեր, ու ձեռքերով այնքան տրորել, որ խմոր ստացվի:
Խմորը նվազագույնը 20 րոպե դնել սառնարանում:
Միջուկը պատրաստելու համար ալյուրը, շաքարավազը և փափուկ կարագը խառնել ու ձեռքերով տրորել: Միջուկի մեջ կարելի է ըստ ցանկության նաև ավելացնել տապակված գետնանուշ կամ ընկույզ:
1 հատ ձվի սպիտակուցը և դեղնուցը տարանջատել, յուրաքանչյուրի մեջ ավելացնել մի փոքր ջուր և պատառաքաղով հարել:
Խմորը հանել սառնարանից, բաժանել 2 մասի և գրդնակել:
Գրդնակված խմորի ներսի մակերեսին սպիտակուց քսել, շաղ տալ միջուկը և գետնանուշը:
Այնուհետև խմորը ռուլետի պես փաթաթել, մի փոքր տափակացնել, մակերեսին դեղնուց քսել,պատառաքաղով նախշեր անել վրան և թեք անկյան տակ կտորների բաժանել:
Նույն կերպ պատրաստել նաև 2 մասը:
Ջեռոցի ձևամանը յուղաթղթով ծածկել, կտորները շարել վրան: Կտորների վրա կարելի է միջուկից շաղ տալ:
Թխել 30-35 րոպե 180 ջերմաստիճանում:
Բարի ախորժակ