Ֆանտաստիկ ուտեստ, որի պատրաստումն ընդամենը րոպեներ կխլի ձեզանից: Հավի կրծքամիսը` կաթնաշոռային խճողակով

Բաղադրիչներ

3 հավի կրծքամիս

աղ

սև և կարմիր պղպեղներ

ձեթ

150 գ պանիր

100 գ կաթնաշոռ

1 ձու

սամիթ

Պատրաստման եղանակը

Հավի կրծքամիսը երկարությամբ բաժանել 2 մասի, ծեծել, համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով և 30 րոպե թողնել (կարելի է ավելացնել սիրելի համեմունքները)

Պանիրն անցկացնել քերիչով, ավելացնել կաթնաշոռ, 1 ձու, մանրացրած սամիթ, աղ, սև պղպեղ և լավ խառնել

Յուրաքանչյուր մսի մեջ 1-2 ճ/գ խճողակ դնել և հավասարապես տարածել: Դնել 200°С տաքացրած ջեռոցում 25 րոպե

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում