Այնքան համեղ է, որ մի կտորով չեք բավարարվի: Նրբաբլիթներով ջեռեփուկ

Բաղադրիչներ

450 գ սունկ

1 գլուխ սոխ

1 ատամիկ սխտոր

աղ

3 խաշած

ձու

2 ճ/գ թթվասեր

սամիթ

նրբաբլիթներ

Սոուսի համար`

40 գ կարագ

3 ճ/գ ալյուր

2 բաժակ կաթ

½ թ/գ մշկընկույզ

½ թ/գ աղ

100 գ պանիր

Պատրաստման եղանակը

Սոխը խորանարդաձև կտրատել, 3 րոպե տապակել, ավելացնել ճզմած սխտոր, թողնել ևս 1 րոպե

Ավելացնել կտրատած սունկ, թողնել 10-15 րոպե, համեմել աղով, սև պղպեղով և վերցնել կրակից

Ավելացնել մանր կտրատած ձու, սամիթ, մայոնեզ և լավ խառնել

Նրբաբլիթների մեջ 2-ական ճ/գ ստացված խճողակից դնել, ռուլետի պես փաթաթել

Սոուսի պատրաստման համար անհրաժեշտ է թավայի մեջ կարագ դնել, ավելացնել ալյուր և անընդհատ խառնելով տապակել 3 րոպե, ավելացնել կաթ` անընդհատ խառնելով թողնել 5 րոպե

Ավելացնել մշկընկույզ, աղ և խառնել այնքան, մինչև թանձրանա

Ստացված սոուսը լցնել փաթաթանների վրա, ավելացնել քերած պանիր և դնել 190°С տաքացրած ջեռոցում 20 րոպե

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում