Բաղադրիչներ
1 գլուխ սոխ
1 գազար
300 գ խաշած միս
3 մարինացված վարունգ
4 խաշած ձու
2 ճ/գ մայոնեզ
Պատրաստման եղանակը
Սոխը կիսալուսնաձև կտրատել, գազարն անցկացնել քերիչով, առանձին-առանձին տապակել
Միսը, մարինացված վարունգը միջին երկարությամբ կտրատել
Ավելացնել քերիչով անցկացրած ձու, տապակած գազարն ու սոխը, աղն ու սև պղպեղը` ըստ ցանկության, և լավ խառնել
Զարդարեք ըստ ճաշակի և մատուցեք )))
Բարի ախորժակ