Ամենաօգտակար, գունեղ, թեթև և համեղ աղցանների շարքից: Բանջարեղենային աղցան

Բաղադրիչներ

1 խաշած բազուկ

1 խաշած գազար

1 թարմ վարունգ

2 ատամիկ սխտոր

2 ճ/գ սոյայի սոուս

2 ճ/գ կիտրոնի հյութ

2-3 ճ/գ ձեթ

աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Բազուկը, գազարն ու վարունգը անցկացնել քերիչով

Ավելացնել ճզմած սխտոր, կիտրոնի հյութ, սոյայի սոուս, ձեթ, աղ, սև պղպեղ և լավ խառնել

Մատուցելու ժամանակն է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում