Խոզի թևի պատրաստման ամենապարզ և համեղ բաղադրատոմսը, որը միշտ անհրաժեշտ կլինի: Խոզի թևը` ջեռոցում

Բաղադրիչներ

Մարինացնելու համար`

6 լ ջուր

2 բաժակ աղ (բաժակի տարողությունը`200 գ)

1 թ/գ հատիկավոր սև պղպեղ

6-7 ատամիկ սխտոր

5-6 դափնու տերև

5 կգ խոզի միս` թև

4 ճ/գ թթվասեր

2 թ/գ կարմիր պղպեղ

1 թ/գ սև պղպեղ

1 թ/գ չաման

10 հատ սխտոր

2 գազար

Պատրաստման եղանակը

Միսը 2 կողմից մի քանի տեղից ծակծկել

6 լ ջրին ավելացնել հատիկավոր սև պղպեղ, սխտոր, դափնու տերև, աղ, լավ խառնել, ապա միսը դնել ջրի մեջ և թողնել 24 ժամ

Հանել ջրից, լավ լվանալ, մի քանի տեղից կամ արդեն անցքեր անել: Անցքերի մեջ սխտոր և գազար դնել

Թթվասերին ավելացնել սև և կարմիր պղպեղներ, չաման, լավ խառնել և 2 կողմից պատել ամբողջ միսը

Դնել խոհարարական պակետի մեջ, տեղափոխել 170°С տաքացրած ջեռոց` 5-5,30 ժամ

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում