Թե ինչքան հյութեղ և համեղ է ստացվում`կհամոզվեք, երբ պատրաստեք: Հավի կրծքամիսը ջեռոցում

Բաղադրիչներ

170 գ պանիր

2 գլուխ սոխ

40 գ կարագ

100 մլ հավի արգանակ

2 ատամիկ սխտոր

900 գ հավի կրծքամիս

աղ

սև պղպեղ

հավի մսի համեմունք

Պատրաստման եղանակը

Սոխը կիսալուսնաձև կտրատել, 10 րոպե թողնել տապակվի` ժամանակ առ ժամանակ խառնելով

Ավելացնել հավի արգանակ, աղ, սև պղպեղ և թողնել այնքան, մինչև հեղուկը գոլորշիանա: Ավելացնել ճզմած սխտոր, թողնել ևս 5 րոպե և վերցնել կրակից

Հավի կրծքամսերը ծեծել, 2 կողմից համեմել աղով, սև պղպեղով, հավի մսի համեմունքով

Կաղապարի մեջ ձեթ քսել, մսերը տեղափոխել, ավելացնել տապակած սոխը

Ավելացնել քերած պանիր և դնել 200°С տաքացրած ջեռոցում 30 րոպե

Զարդարեք մանրացրած համեմով և մատուցեք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում