Բաղադրիչներ
600 գ հավի լյարդ
2 գլուխ սոխ
ձեթ
1 թ/գ աղ
0,5 թ/գ սխտորի փոշի
սև պղպեղ
3 խաշած գազար
3 ատամիկ սխտոր
մայոնեզ
3 խաշած ձու
6 շերտավոր խմոր
Պատրաստման եղանակը
Սոխը խորանարդաձև կտրատել, տապակել 3 րոպե, ապա ավելացնել հավի լյարդը, աղ, սև պղպեղ, սխտորի փոշի և թողնել մինչև պատրաստ լինելը
Տապակն անցկացնել բլենդերով
Գազարը մանր քերիչով անցկացնել, ավելացնել ճզմած սխտոր, աղ, մայոնեզ և լավ խառնել
Շերտավոր խմորը շրջանաձև կտրել, պատրաստել ջեռոցում
Մատուցվող ափսեի մեջ մայոնեզ քսել, դնել 1 լիստ, ավելացնել լյարդի տապակը, մայոնեզ քսել
Դնել 2-րդ լիստը, ավելացնել գազարը
Դնել 3-րդ լիստը, մայոնեզ քսել, ավելացնել քերած ձու, աղ և մայոնեզ քսել
Դնել 4-րդ շերտը, լցնել միսը, մայոնեզ քսել, դնել 5-րդ լիստը, որևէ ծանր տարայով սեղմել
Ապա մայոնեզ քսել, 1 լիստը մանրացնել, պատել ամբողջ աղցանը և 2 ժամ թողնել սառնարանում
Զարդարել ըստ ճաշակի և մատուցել )))
Բարի ախորժակ