Իդեալական թեթև նախուտեստ, որի պատրաստումն ընդամենը րոպեներ կխլի ձեզանից: Վարունգով նախուտեստ

Բաղադրիչներ

100 գ հավի խաշած կրծքամիս

1 ատամիկ սխտոր

2 հատ սալորաչիր

60 գ չերրի լոլիկ

սամիթ

100 գ կաթնաշոռ

1 ճ/գ ձեթ

1 ճ/գ թթվասեր

աղ

1 երկար վարունգ

Պատրաստման եղանակը

Հավի կրծքամիսը, սալորաչիրը մանր կտրատել, ավելացնել մանրացրած սխտոր, սամիթ, կաթնաշոռ

Վարունգը երկարությամբ կիսել 2 մասի, միջուկը հանել և ավելացնել մյուս բաղադրիչներին: Ավելացնել աղ, ձեթ, թթվասեր և լավ խառնել

Վարունգը բաժանել մասերի, լցոնել ստացված խճողակով

Զարդարել լոլիկներով և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում