Տոնական սեղանն առանց փաթիլ չմնա: Աղցան «Փաթիլ»

Բաղադրիչներ

180 գ ծովախեցգետնի ձողիկներ

100 գ պանիր

2 խաշած գազար

Մայոնեզ

3 խաշած ձու

աղ

Պատրաստման եղանակը

Մատուցվող ափսեի մեջ մայոնեզ քսել, ավելացնել քերիչով անցկացրած ծովախեցգետնի ձողիկներ, մայոնեզ

Ավելացնել քերած պանիր, մայոնեզ, քերած գազար, մայոնեզ

Ավելացնել ձվի դեղնուց, մի պտղունց աղ, մայոնեզ, ձվի սպիտակուց

3 ժամ թողնել սառնարանում, ապա մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում