Բաղադրիչներ
300 գ հավի կրծքամիս
3 խաշած ձու
100 գ սալորաչիր
100 գ ընկույզ
100 գ պանիր
2 ատամիկ սխտոր
150 գ մայոնեզ
Շրջանակի չափը 16 սմ
Պատրաստման եղանակը
Մատուցվող ափսեի մեջ շրջանակ դնել: Հավի կրծքամիսը խորանարդաձև կտրատել, ավելացնել աղ, մայոնեզ, լավ խառնել, լցնել ափսեի մեջ և ամրացնել
Ավելացնել քերած պանիր, մայոնեզ, միջին մեծությամբ կտրատած սալորաչիր, մայոնեզ
Ավելացնել քերիչով անցկացրած ձվի դեղնուց, մանրացրած ընկույզ, մայոնեզ
Ավելացնել ձվի սպիտակուց, կենտրոնում լցնել ընկույզ, իսկ ընկույզի շուրջը` սալորաչիր
Զարդարել սամիթով, 1 ժամ թողնել սառնարանում, ապա մատուցել )))
Բարի ախորժակ