Բաղադրիչներ
250 գ խոզի աղացած միս
550 գ հավի աղացած միս
50 գ պաքսիմատ
50 գ պանիր
1 գլուխ սոխ
8 հատ չերրի լոլիկ
200 գ սունկ
1 ճ/գ մայոնեզ
աղ, սև և կարմիր պղպեղ
150 մլ եռման ջուր
Պատրաստման եղանակը
Աղացած մսերը խառնել իրար, ավելացնել պաքսիմատ, աղ, սև և կարմիր պղպեղներ, սիրելի համեմունքները, լավ խառնել և միջին մեծության գնդիկներ ձևել
Սունկը մանր կտրատել, առանց ձեթի տապակել, երբ առաջացած հեղուկը գոլորշիանա, ավելացնել մանրացրած սոխ, թողնել ևս 5 րոպե և վերցնել կրակից
Ստացված խճողակով լցոնել մսագնդերը
Յուրաքանչյուրի վրա փոքրիկ փոսիկ անել, կողային հատվածներին մայոնեզ քսել
Քերած պանիր ավելացնել, իսկ փոսիկի մեջ լոլիկ դնել: Եռման ջուր լցնել կաղապարի մեջ և դնել 230°С տաքացրած ջեռոցում 30 րոպե
Զարդարել ըստ ճաշակի և մատուցել )))
Բարի ախորժակ