Բաղադրիչներ
400 գ շամպինյոն
200 գ սոխ
250 գ գխաշած ազար
200 գ երշիկ
4 խաշած ձու
սամիթ
մայոնեզ
աղ, սև պղպեղ
նռան և եգիպտացորենի մի քանի հատիկ
2 չերրի լոլիկ
Պատրաստման եղանակը
Սոխը կիսալուսնաձև կտրատել, 2 րոպե տապակել, ավելացնել կիսալուսնաձև կտրատած սունկ, թողնել այնքան, մինչև առաջացած հեղուկը գոլորշիանա, ապա համեմել աղով, սև պղպեղով և վերցնել կրակից
Մատուցվող ափսեի մեջ շրջանակ դնել, որևէ մետաղական լիքը տուփ դնել կենտրոնում, որպեսզի չշարժվի (նախապես փաթաթել սննդային պոլիէթիլենով)
Մայոնեզ քսել, ավելացնել քերած գազար, աղ, մայոնեզ
Ավելացնել քերած ձու, աղ, մայոնեզ
Ավելացնել տապակած սունկը, քերած պանիր և լավ ամրացնել: 1-2 ժամ թողնել սառնարանում
Հանել շրջանակները, զարդարել սամիթով, մայոնեզով, լոլիկով, նռան և եգիպտացորենի հատիկներով )))
Բարի ախորժակ