Բաղադրիչներ
150 գ թխվածքաբլիթ
80 գ հալեցրած կարագ
250 գ 35% սերուցք
40 գ շաքարավազ
200 գ սերուցքային պանիր
100 գ ընկույզ
1 թ/գ վանիլի էքստրաքտ
Պատրաստման եղանակը
Թխվածքաբլիթները մանրացնել, ավելացնել հալեցրած կարագ և լավ խառնել
Լցնել կեկսի համար նախատեսված տարաների մեջ, ամրացնել և 20 րոպե թողնել սառնարանում
Սերուցքին ավելացնել շաքարավազ, հարել, ավելացնել սերուցքային պանիր և լավ հարել
Ավելացնել վանիլի էքստրաքտ, մանրացրած ընկույզ, լավ խառնել
Ավելացնել թխվածքաբլիթներին, զարդարել մանրացրած ընկույզով, հալեցրած շոկոլադով և ևս 2 ժամ թողնել սառնարանում
Աղանդերը պատրաստ է )))
Բարի ախորժակ