Բաղադրիչներ
3 խաշած կարտոֆիլ
1 չինական կաղամբ
1 գլուխ սոխ
1 գազար
1 պղպեղ
3 ձու
պաքսիմատ
3 ճ/գ ալյուր
աղ
սև և կարմիր պղպեղներ
կծու պղպեղ
սխտորի փոշի
Պատրաստման եղանակը
Սոխը խորանարդաձև կտրատել, 2 րոպե տապակել, ավելացնել քերած գազար, թողնել 3 րոպե

Ավելացնել խորանարդաձև կտրատած պղպեղ, աղ, սև և կարմիր պղպեղներ, թողնել 3 րոպե և վերցնել կրակից

Կարտոֆիլը ճզմել, ավելացնել տապակը, սխտորի փոշի, կծու պղպեղ և լավ խառնել

Կաղամբը մի քանի րոպե թողնել եռման ջրում, ապա հանել, հեռացնել հաստ հատվածը

Յուրաքանչյուրի մեջ 1-1,5 ճ/գ խճողակ դնել և փաթաթել

Թաթախել ձվի, ապա ալյուրի, նորից ձվի, պաքսիմատի մեջ և 2 կողմից տապակել

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ