Ամենօրյա աղցան, որը հատկապես համահունչ կլինի կարտոֆիլային ուտեստների հետ: Հոլանդական աղցան

Բաղադրիչներ

200 գ ապխտած ձկան ֆիլե

2 գազար

1 գլուխ սոխ + 100 մլ ջուր, 1ճ/գ քացախ, 2 թ/գ շաքարավազ

100 գ մարինացված ոլոռ

կանաչ սոխ

աղ

սև և կարմիր պղպեղներ

սխտորի փոշի

մշկընկույզ

ձեթ

Պատրաստման եղանակը

Ապխտած ձուկը միջին երկարությամբ կտրատել, ավելացնել ոլոռ

Գազարն անցկացնել քերիչով, ավելացնել մի պտղունց աղ, սև և կարմիր պղպեղներ, սխտորի փոշի, մշկընկույզ, լավ խառնել և ավելացնել մյուս բաղադրիչներին

Սոխը կիսալուսնաձև կտրատել, ավելացնել ջուր, քացախ, շաքարավազ, լավ խառնել և թողնել 30 րոպե: Ջրքամել և ավելացնել մյուս բաղադրիչներին

Ավելացնել ձեթ, մի պտղունց աղ, կանաչ սոխ, լավ խառնել և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում