Բաղադրիչներ
300 գ մարինացված սունկ
200 գ խոզապուխտ
100 գ պանիր
4 խաշած ձու
200 գ խաշած կարտոֆիլ
200 գ խաշած գազար
50 գ կանաչ սոխ, սամիթ
380 գ մայոնեզ
աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Տորթի համար նախատեսված կաղապարի մեջ 1 շարք սունկ դնել, ավելացնել մանրացրած կանաչ սոխ, մայոնեզ

Ավելացնել մանր կտրատած ձու, աղ, սև պղպեղ, մայոնեզ

Ավելացնել քերած պանիր, մայոնեզ քսել և գդալով ամրացնել: Ավելացնել խորանարդաձև կտրատած խոզապուխտ և մայոենզ քսել

Ավելացնել քերած գազար, աղ, սև պղպեղ, մայոնեզ, քերած կարտոֆիլ, աղ, մայոնեզ և 1 ժամ թողնել սառնարանում

Ափսե դնել, շրջել հակառակ կողմի վրա, հանել կաղապարը

Ավելացնել մանրացրած սամիթ և մատուցել )))

Բարի ախորժակ