Ահա՛, թե ինչպիսի գեղեցիկ աղցան կարելի է պատրաստել այս մատչելի բաղադրիչներից: Աղցան «Տոնական»

Բաղադրիչներ

100 գ մայոնեզ

150 գ խաշած կամ ապխտած հավի կրծքամիս

15-20 նռան հատիկ

2 լոլիկ

4 խաշած ձու

աղ

սամիթ, կանաչ սոխ

2 կիվի

Պատրաստման եղանակը

Մատուցվող տարայի մեջ լցնել խորանարդաձև կտրատած հավի կրծքամիս, մանրացրած կանաչ սոխ, մայոնեզ

Ավելացնել ձվի դեղնուց, մի պտղունց աղ, մայոնեզ

Ավելացնել խորանարդաձև կտրատած լոլիկ, ձվի քերած սպիտակուց, մի պտղունց աղ

Զարդարել խորանարդաձև կտրատած կիվիով, նռան հատիկներով, սամիթով և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում