Բաղադրիչներ
300 գ հավի խաշած միս
1 գլուխ սոխ
1 ճ/գ կարագ և ձեթ
300 գ սունկ
250 գ սերուցքային պանիր
աղ, սև պղպեղ
ապխտած պանիր կամ կանաչ սոխ` կապելու համար
նրբաբլիթներ
Պատրաստման եղանակը
Սոխը խորանարդաձև կտրատել, ավելացնել մի պտղունց շաքարավազ, 1 րոպե տապակել կարագով և ձեթով, ավելացնել մանր կտրատած սունկ, աղ, սև պղպեղ, թողնել մինչև պատրաստ լինի և վերցնել կրակից
Ավելացնել մանր կտրատած հավի միս
Նրբաբլիթների մեջ սերուցքային պանիր քսել, 1-1,5 ճ/գ խճողակ դնել և անկյուններից հավաքել
Կապել ապխտած պանրով կամ կանաչ սոխով և մատուցել )))
Բարի ախորժակ