Բաղադրիչներ
3-4 խաշած կարտոֆիլ
250 գ հավի խաշած կրծքամիս
4 խաշած ձու
2 խաշած բազուկ
աղ, սև պղպեղ
մայոնեզ
սամիթ
250 գ նռան հատիկներ
Պատրաստման եղանակը
Բոլոր բաղադրիչներն առանձին-առանձին անցկացնել քերիչով, իսկ հավի կրծքամիսը բզկտել
Մատուցվող ափսեի կենտրոնում բաժակ կամ խոհարարական շրջանակ դնել (դրսի կողմից ձեթ քսել, որպեսզի հեշտ դուրս գա): Կարտոֆիլը համեմել աղով, սև պղպեղով, լցնել, ամրացնել և մայոնեզ քսել
Ավելացնել հավի միսը, մայոնեզ քսել, ավելացնել ձու, աղ, սև պղպեղ, մայոնեզ
Ավելացնել բազուկ, մայոնեզ
Զարդարել նռան հատիկներով, սամիթով, 20 րոպե թողնել սառնարանում, ապա բաժակը կամ շրջանակը զգուշությամբ հանել և մատուցել )))
Բարի ախորժակ