Բաղադրիչներ
1 կգ խաշած կարտոֆիլ
1 ձու
60 գ պարմեզան
100 գ մոցարելլա
20 գ մաղադանոս
2 ատամիկ սխտոր
աղ
սև պղպեղ
180 գ պաքսիմատ
Պատրաստման եղանակը
Խաշած կարտոֆիլը ճզմել, ավելացնել 1 ձու, քերած պարմեզան և մոցարելլա պանիրներ, աղ, սև պղպեղ, մանրացրած մաղադանոս, ճզմած սխտոր, 30 գ պաքսիմատ, լավ խառնել

Ձեռքերի ափերին մի քիչ ձեթ քսել, գնդիկներ ձևել

Թաթախել պաքսիմատի (150 մլ) մեջ և 2 կողմից տապակել

Կարող եք մատուցել տոմատի սոուսով )))

Բարի ախորժակ