Երեխաներն ուրախությունից իրենց տեղը չեն գտնի: Կանաչ սոխով կրեկերներ

Բաղադրիչներ

60 գ կաթ

150 գ ալյուր

30 գ հալեցրած կարագ

2 գ աղ

2 գ խմորիչ

2 գ սոդա

35 գ կանաչ սոխ

10 գ քնջութ

Պատրաստման եղանակը

Կաթին ավելացնել հալեցրած կարագ, աղ, լավ խառնել, ավելացնել ալյուր, խմորիչ, սոդա

Լավ խառնել, ավելացնել մանրացրած կանաչ սոխ, քնջութ, խմոր հունցել, ծածկել սննդային պոլիէթիլենով և թողնել 30 րոպե

Դնել յուղաթղթի վրա, ծածկել ևս 1 յուղաթղթով, գրտնակել

Բաժանել մասերի, պատառաքաղով ծակծկել

Դնել 170°С տաքացրած ջեռոցում 15 րոպե

Վայելելու ժամանակն է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում