Բաղադրիչներ
500-600 գ խոզի փափկամիս
0,5 թ/գ աղացած կոճապղպեղ
2-3 ատամիկ սխտոր
4 ճ/գ սոյայի սոուս
0,5 թ/գ աղ
1 ճ/գ եգիպտացորենի օսլա
1 կարմիր, 1/2 –ական կանաչ և դեղին պղպեղներ
1 գազար
8 շրջանակ մարինացված արքայախնձոր
Պատրաստման եղանակը
Խոզի միսը միջին մեծությամբ կտրատել, ավելացնել աղ, աղացած կոճապղպեղ, սոյայի սոուս, լավ խառնել, ծածկել և թողնել 20 րոպե
Ավելացնել եգիպտացորենի օսլա, լավ խառնել և մաս-մաս տապակել առատ ձեթի մեջ
Գունավոր պղպեղները, գազարը երկարությամբ կտրատել, տապակել
Ավելացնել տապակած միսը (եթե թավայի մեջ շատ ձեթ է մնացել` կեսը թափել), ավելացնել կտրատած արքայախնձոր, թողնել 2-3 րոպե և վերցնել կրակից
Կարող եք մատոցել )))
Բարի ախորժակ