Եթերային, հեքիաթային զգացողություն, չափազանց փափուկ և նրբահամ՝ յոգուրտով թխվածք

Բաղադրիչներ

4 ձու

3 ճ/գ շաքարավազ

3 ճ/գ եգիպտացորենի օսլա

400 գ յոգուրտ

աղ

1 թ/գ փխրեցուցիչ

շաքարի փոշի

կաղապարի չափը` 18 սմ (ցանկալի է մեծ խորությամբ)

Պատրաստման եղանակը

4 ձվերի սպիտակուցներն ու դեղնուցներն առանձնացնել: Դեղնուցներին ավելացնել 3 ճ/գ շաքարավազ, լավ հարել, ավելացնել փխրեցուցիչ, եգիպտացորենի օսլա, խառնել

Ավելացնել յոգուրտ, լավ խառնել և թողնել մի կողմ

Սպիտակուցներին ավելացնել մի պտղունց աղ, լավ հարել, մաս-մաս ավելացնել դեղնուցային զանգվածին և լավ խառնել

Լցնել նախապես յուղաթուղթ փռած կաղապարի մեջ, դնել 160°С տաքացրած ջեռոցում 30 րոպե, այնուհետև ևս 10 րոպե` 140°С

Շաքարի փոշի ցանեք և մատուցեք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում