Գեղեցիկ, չափազանց հեշտ պատրաստվող և համեղ աղանդեր, որը կդառնա ձեր թեյի և սուրճի լավագույն ընկերը: Թխվածքաբլիթով աղանդեր

Բաղադրիչներ

350 գ թխվածքաբլիթ

2 ճ/գ շաքարի փոշի

4 ճ/գ կակաո

80 գ հալեցրած կարագ

160-200 մլ կաթ

140 գ կաթնային շոկոլադ

Պատրաստման եղանակը

Թխվածքաբլիթները լավ մանրացնել, ավելացնել շաքարի փոշի, կակաո և լավ խառնել

Ավելացնել հալեցրած կարագ, խառնել, մաս-մաս ավելացնել կաթ և լավ խառնել: Պետք է ստացվի կպչուն զանգված

Փաթաթել յուղաթղթի մեջ, կոնֆետի պես փաթաթել և 3 ժամ թողնել սառնարանում

Բաժանել շրջանաձև մասերի

Կաթնային շոկոլադը հալեցնել, յուրաքանչյուր շրջանակը կիսով չափ թաթախել շոկոլադի մեջ, զարդարել մանր շոկոլադով և 1 ժամ թողնել սառնարանում

Վայելեք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում