Արագ պատրաստվող լցոնված կարկանդակներ

Բաղադրությունը

  • 500 գ աղացած միս,
  • 1 հատ սոխ,
  • աղ,
  • խմելի-սունելի,
  • կարագ,
  • 450 գ շերտավոր խմոր,
  • 100 գ պանիր,
  • 1 հատ ձու,
  • 1 ճաշի գդալ կաթ,
  • քունջութ:

Պատրաստման եղանակը

Աղացած մսի մեջ ավելացնել աղացած կամ մանր կտրատված սոխ, համեմել աղով և խմելի-սունելիով:

Պանիրը քերիչով անցկացնել:

Շերտավոր խմորը գրդնակել և քառակուսի կտորների բաժանել:

Մի փոքր կարագ հալեցնել, քսել խմոր վրա, մեջտեղի մասում լցնել պանիրը և մսով միջուկը և շրջանաձև կարկանդակ ձևավորել:

Ջեռոցի ամանը ծածկել յուղաթղթով, և կարկանդակները դասավորել:

Կարկանդակները պատառաքաղով ծակծկել:

Դեղնուցի վրա կաթ ավելացնել, հարել ու քսել կարկանդակների մակերեսին:

Վերջում կարկանդակների վրա քունջութ շաղ տալ:

Թխել մոտ 40 րոպե 190 ջերմաստիճանում:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում