Բաղադրիչներ
200 գ շոկոլադե թխվածքաբլիթ
100 գ գետնանուշ
100 գ կարագ
աղ
1 բանան
150 գ շոկոլադ
300 գ սերուցքային պանիր
100 գ շաքարի փոշի
300 մլ 33% սերուցք
Զարդարելու համար` սպիտակ շոկոլադ
Կաղապարի չափը` 18 սմ
Պատրաստման եղանակը
Գետնանուշին ավելացնել մի պտղունց աղ, բովել 2 րոպե, ապա մանրացնել
Ավելացնել լավ մանրացրած թխվածքաբլիթներին և լավ խառնել
Ավելացնել հալեցրած կարագ, լավ խառնել, լցնել կաղապարի մեջ` ամրացնելով տարածել
200 մլ սերուցքին ավելացնել շաքարի փոշի և հարել: Սերուցքային պանիրն առանձին հարել, ապա ավելացնել սերուցքին և դարձյալ հարել
Կաղապարի մեջ 1 շերտ կրեմ լցնել, ավելացնել շրջանաձև կտրատած բանան, ևս 1 շերտ սերուցքային կրեմ (կրեմի մեծ մասը պահել 3-րդ շերտի համար)
Շոկոլադին ավելացնել 100 մլ սերուցք, գոլորշու վրա հալեցնել և մի մասն ավելացնել տորթին
Ավելացնել կրեմի 3-րդ շերտը + շոկոլադե կրեմի 2-րդ մասը
Զարդարել մանրացրած սպիտակ շոկոլադով, 3-4 ժամ թողնել սառնարանում և մատուցել )))
Բարի ախորժակ