Բաղադրիչներ
1 կաղամբ
200 գ աղացած միս
2 գլուխ սոխ
աղ
սև պղպեղ + նախընտրելի համեմունքները
100 գ խաշած բրինձ
սամիթ
1 գազար
Պատրաստման եղանակը
Աղացած մսին ավելացնել մանր կտրատած սոխ, աղ, սև պղպեղ + նախընտրելի համեմունքները և լավ խառնել

Կաղամբը թերխաշել, տերևներն առանձնացնել, հաստ հատվածները հեռացնել, 1 տերև դնել կաղապարի մեջ, ապա բոլոր կողմերից 1-2-ական, կիսով չափ շարել

Ավելացնել խաշած բրինձ, մանրացրած սամիթ

Ավելացնել քերած գազար, աղացած միս

Ավելացնել 2 կաղամբի տերև, ծածկել դուրս մնացած կաղամբի տերևովներով, ծածկել փայլաթիթեղով և դնել 190°С տաքացրած ջեռոցում 90 րոպե

Ափսեի օգնությամբ շրջել հակառակ կողմի վրա, զարդարել ըստ ճաշակի և մատուցել )))

Բարի ախորժակ