Ընդամենը 1 խնձոր, և կարող եք պատրաստել այս չափազանց պարզ, միևնույն ժամանակ շատ գեղեցիկ, համեղ աղանդերը: Խնձորով աղանդեր

Բաղադրիչներ

1 խնձոր

0,5 կիտրոնի հյութ

1 ճ/գ շաքարավազ

250 գ շերտավոր խմոր

մուրաբա` ցանկացած տեսակի

Ձևաչափը` 9 սմ

Պատրաստման եղանակը

Խնձորի կեղևը հեռացնել, կիսալուսնաձև և բարակ կտրատել

Ավելացնել կիտրոնի հյութ, շաքարավազ և թողնել մի կողմ

Շերտավոր խմորից շրջանակներ կտրել, դնել ձևաչափի մեջ, յուրաքանչյուրի մեջ 1 թ/գ մուրաբա լցնել, տարածել

Ավելացնել խնձորը, մի քիչ շաքարավազ ցողել և դենլ 180°С տաքացրած ջեռոցում 20 րոպե

Շաքարի փոշի ցանեք և մատուցեք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում