Բաղադրիչներ
500 գ շերտավոր խմոր
250 գ խոզապուխտ
200 գ պանիր
100 գ սպանախ
25 գ մայոնեզ
աղ
սև և կարմիր պղպեղներ
կաղապարի չափը՝ 24 սմ
Պատրաստման եղանակը
Խոզապուխտը խորանարդաձև կտրատել, ավելացնել աղ, սև և կարմիր պղպեղներ, մայոնեզ, քերած պանիր, մանրացրած սպանախ և լավ խառնել

Շերտավոր խմորը բացել, ստացված զանգվածը լցնել, հավասարապես տարածել, ռուլետի պես փաթաթել

Բաժանել մասերի, շարել կաղապարի մեջ, դնել 180°С տաքացրած ջեռոցում 25 րոպե

Կարող եք մատուցել թթվասերային սոուսով )))

Բարի ախորժակ