Բաղադրիչներ
2 խոշոր կարտոֆիլ
1 թ/գ մեղր + 1 ճ/գ ձիթայուղ
աղ
սև պղպեղ
մի քանի հատ հազարի տերև, ռուկոլլա
80 գ ընկույզ
80 գ ձիթայուղ
3 ճ/գ խնձորի քացախ
1 ճ/գ մանանեխ
2 ատամիկ սխտոր
1 խնձոր
պանիր ֆետա
նռան հատիկներ
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը խորանարդաձև կտրատել, ավելացնել ձիթայուղ, աղ, սև պղպեղ, մեղր, լավ խառնել և դնել 200°С տաքացրած ջեռոցում 30 րոպե

Ընկույզը 2 րոպե բովել, ավելացնել մի պտղունց աղ և վերցնել կրակից

Ձիթայուղին ավելացնել խնձորի քացախ, մանանեխ, ճզմած սխտոր, աղ, սև պղպեղ և լավ խառնել

Ռուկոլլան, հազարը կտրատել, ավելացնել ստացված սոուսի մի մասը, լավ խառնել

Ավելացնել արդեն պատրաստ կարտոֆիլը, կիսալուսնաձև կտրատած խնձորը, բոված ընկույզը

Ավելացնել պանիր, նռան հատիկներ, մնացած սոուսը, թողնել 15 րոպե և մատուցել )))

Բարի ախորժակ