Բաղադրությունը
Խմոր
- 200 գ կարագ,
- 3 ճաշի գդալ շաքարավազ,
- 4 ճաշի գդալ թթվասեր,
- 400 գ ալյուր:
Կրեմ
- 120 գ կարագ,
- 3-4 ճաշի գդալ եփած խտացրած կաթ,
- 2 ճաշի գդալ շաքարի փոշի:
Պատրաստման եղանակը
Կարագը հալեցնել, ավելացնել շաքարավազ և թթվասեր ու խառնել:
Ալյուրը մաղել և մաս-մաս ավելացնել կարագով զանգվածի մեջ՝ զուգահեռաբար խառնելով:
Հետո խմորը ձեռքերով տրորել ու բաժանել 2 մասի: Այս մասերը 30 րոպե դնել սառցախցիկում:
Խմորը պետք է պնդացած լինի, որից հետո այն հարկավոր է քերիչով անցկացնել ու լցնել յուղաթղթի վրա:
Թխել 15-20 րոպե 180 ջերմաստիճանում:
Թխվելուց հետո կտորները միմյանց կպած կլինեն, պարզապես հարկավոր է ձեռքերով փշրել:
Կրեմը պատրաստելու համար փափուկ կարագի վրա ավելացնել շաքարի փոշին և հարել, իսկ հետո ավելացնել խտացրած կաթն ու կրկին հարել:
Կրեմը պատրաստելիս շաքարի փոշու փոխարեն կարելի է մեղր օգտագործել:
Կրեմն ավելացնել խմորի փշրված կտորների մեջ ու խառնել:
Որևէ օղու բաժակ վերցնել, այս զանգվածը գդալով լցնել մեջը, իսկ հետո, բաժակի ներքևի մասին հարվածելով, թխվածքի կտորը հանել:
Կարելի է շոկոլադ հալեցնել և բարակ շերտով շաղ տալ թխվածքի կտորների վրա:
Բարի ախորժակ