Բաղադրիչներ
1 գլուխ սոխ
2 ճ/գ խնձորի քացախ
1 թ/գ աղ
1,5 թ/գ շաքարավազ
200 մլ ջուր
100 գ չամիչ + եռման ջուր
300 գ հավի խաշած միս
2 խաշած գազար
100 գ պանիր
1 նարինջ
30 գ ընկույզ
նռան հատիկներ
Պատրաստման եղանակը
Մատուցվող ափսեյի մեջ մայոնեզ քսել, ավելացնել խորանարդաձև կտրատած հավի միս, մայոնեզ
Սոխը կիսալուսնաձև կտրատել, ավելացնել աղ, շաքարավազ, խնձորի քացախ, ջուր, լավ խառնել. թողնել 20 րոպե, ապա ջրքամել և ավելացնել աղցանին
Ավելացնել քերած գազար, մայոնեզ
Չամիչին ավելացնել եռման ջուր, թողնել 10 րոպե, ապա ավելացնել աղցանին
Ավելացնել քերած պանիր, մայոնեզ
Ավելացնել կտրտած նարինջ, մանրացրած ընկույզ, նռան հատիկներ և մատուցել )))
Բարի ախորժակ