Բաղադրիչներ
500 գ շամպինյոն
1 ատամիկ սխտոր
0,5 ճ/գ հատիկավոր մանանեխ
30 մլ ձիթայուղ
սամիթ
500 մլ ջուր
1,5 թ/գ աղ
1,5 ճ/գ շաքարավազ
75 մլ 6% խնձորի քացախ
0,5 թ/գ չորացրած ռեհան
0,5 թ/գ խնկունի
10 հատիկ սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Ջուրը եռացնել, ավելացնել աղ, շաքարավազ, հատիկավոր պղպեղ, չորացրած ռեհան, խնկունի, խնձորի քացախ, լավ խառնել և թողնել 1 րոպե
Ավելացնել 2 մասի բաժանած թարմ շամպինյոնը, թողնել եռա, ապա ծածկել կափարիչն ու թողնել 5 րոպե: Անջատել կրակը, բայց չհանել սնկերը` կափարիչը փակ վիճակում թողնել ևս 15 րոպե
Ջրքամել, ավելացնել հատիկավոր մանանեխ, մանրացրած սամիթ, սխտոր ձիթայուղ, լավ խառնել, թողնել 30-40 րոպե և մատուցել
Բարի ախորժակ