Բաղադրիչներ
700 գ կարտոֆիլ
1 գլուխ սոխ
200 գ աղացած միս
2 ձու
համեմ, մաղադանոս
1 թ/գ աղ
1/3 թ/գ սև պղպեղ
2 ճ/գ ալյուր
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլն անցկացնել քերիչով, ճզմել` հեռացնելով ավելորդ հեղուկը, ապա ավելացնել մանրացրած սոխ, համեմ, մաղադանոս, աղացած միս, 2 ձվի դեղնուց, ալյուր, աղ, սև պղպեղ և լավ խառնել

2 ձվի սպիտակուցը լավ հարել և ավելացնել մյուս բաղադրիչներին

1-ական ճ/գ դնել թավայի մեջ և 2 կողմից տապակել

Կարող եք մատուցել թթվասերային սոուսով )))

Բարի ախորժակ