Բաղադրիչներ
300 գ տավարի միս
աղ, սև պղպեղ, խմելի-սունելի, քիմիոն, կարմիր կծու պղպեղ
4 ճ/գ սոյայի սոուս
50 մլ ջուր
1 գազար
1 թարմ վարունգ
1 պղպեղ
3 ատամիկ սխտոր
2 ֆունչոզա տեսակի սպագետտի
համեմ, մաղադանոս
Պատրաստման եղանակը
Տավարի միսը միջին երկարությամբ կտրատել, ավելացնել աղ, սև և կարմիր պղպեղներ, խմելի-սունելի, քիմիոն, կարմիր կծու պղպեղ, 2 ճ/գ սոյայի սոուս, լավ խառնել, ծածկել և 30 րոպե թողնել մի կողմ
Տապակել այնքան, մինչև առաջացած հեղուկը գոլորշիանա, ապա ավելացնել 50 մլ ջուր, ծածկել կափարիչն ու թողնել կրակին 10 րոպե
Ավելացնել մանրացրած սխտոր, քերած գազար, թողնել 2 րոպե
Ավելացնել երկարությամբ կտրատած պղպեղ, թողնել 1 րոպե և վերցնել կրակից
Ֆունչոզայի վրա եռման ջուր լցնել, ծածկել, թողնել 10 րոպե, ապա ցողել սառը ջրով
Ավելացնել տապակը, կիսալուսնաձև կտրատած վարունգ, մանրացրած համեմ, մաղադանոս, 2 ճ/գ սոյայի սոուս և լավ խառնել
Մատուցելու ժամանակն է )))
Բարի ախորժակ