Բաղադրիչներ
լավաշ
500 գ աղացած միս
200 գ տոմատի սոուս
200 գ պանիր
2 ատամիկ սխտոր
1 գլուխ սոխ
3 ճ/գ ձեթ
1 ձվի դեղնուց
աղ, սև պղպեղ, խմելի-սունելի
Պատրաստման եղանակը
Սոխը խորանարդաձև կտրատել, 3 րոպե տապակել, ավելացնել աղացած միսը, թողնել 5 րոպե

Ավելացնել աղ, սև պղպեղ, խմելի-սունելի, տոմատի սոուս, թողնել ևս 5 րոպե և վերցնել կրակից

Լավաշը բաժանել մասերի, յուրաքանչյուրի մեջ քերած պանիր և տապակած միս լցնել, ռուլետի պես փաթաթել

Շրջանաձև շարել ջեռոցի տապակի վրա, քերած պանիր ավելացնել

Եվս 2 շերտ իրար վրա շարել, պատել ձվի դեղնուցով և դնել 180°С

Զարդարեք մանրացրած համեմով և մատուցեք )))

Բարի ախորժակ