Բաղադրիչներ
300 գ հավի ապխտած կամ տապակած միս
2 խաշած գազար
2 խաշած կարտոֆիլ
2 գլուխ սոխ
3 մարինացված վարունգ
մայոնեզ
1-2 խաշած բազուկ
Պատրաստման եղանակը
Մատուցվող ափսեի մեջ մայոնեզ քսել, ավելացնել խորանարդաձև կտրատած հավի կրծքամիսը և մայոնեզ քսել
Ավելացնել քերած գազար, աղ, մայոնեզ, քերած կարտոֆիլ
Սոխը տապակել, ավելացնել աղցանին, ավելացնել խորանարդաձև կտրատած մարինացված վարունգ, մայոնեզ
Ավելացնել քերած բազուկ, զարդարել մայոնեզով, մանրացրած ընկույզով, 20 րոպե թողնել սառնարանում և մատուցել )))
Բարի ախորժակ