Բավական է 1 անգամ փորձեք և դուք կսիրահարվեք այս քաղցրավենիքին: Կոկոսով աղանդեր

Բաղադրիչներ

150 գ թարմ քերած կոկոս  (կամ 700-800 գ փաթիլներ)

790 գ խտացրած կաթ

25 գ (1 ճ/գ) կարագ

200 գ սերուցք

270 գ շոկոլադե թխվածքաբլիթ

Կաղապարի չափը- 30*20*6 սմ

Պատրաստման եղանակը

Կոկոսին ավելացնել խտացրած կաթ

Ավելացնել կարագ, սերուցք, դնել կրակին և խառնելով եփել այնքան, մինչև թանձրանա

Վերցնել կրակից, ավելացնել կտրատած շոկոլադե թխվածքաբլիթ, լավ խառնել

Սննդային պոլիէթիլեն փռել կաղապարի մեջ, ստացված զանգվածը լցնել, հավասարապես տարածել, ծածկել և 2 ժամ թողնել սառնարանում

Կտրատել, թաթախել կոկոսի փաթիլների մեջ և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում